«Չեմ կարծում` նրան ու տիկնոջը կթողնեն կենդանի». Զ. Փոստանջյան
![]() 365 Երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2020 թ., 14:15 «Փաստաթուղթը ստորագրած անձը ՀՀ իրավապահ մարմինների, ինչու չէ՝ նաև այլ իրավապահների կողմից պետք է հետապնդվի. նրա գործողությունները պարունակում են բազմաթիվ հանցակազմեր: Դրա հետևանքով կորցրել ենք հազարավոր կյանքեր, բազմաթիվ մարդիկ հաշմանդամ են դարձել, կորցրել ենք հայրենիքի զգալի մասը: Այդ մարդը ՀՀ-ում բնակվելու ու կյանքը շարունակելու հնարավորություն չի կարող ունենալ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը: Նրա խոսքով՝ եթե հանրությունը դեռ համապատասխան միջոցներ չի ձեռնարկել, դա չի նշանակում, որ Փաշինյանն ու իր ընտանիքը կարող են շարունակել ապրել Հայաստանում: «Հարցի լուծումը նաև ենթադրում է, որ նրանք պետք է դիմեն փախուստի... Տեսնում ենք, որ ՌԴ-ի կողմից նրան ընդունելու քաղաքական օրակարգ չկա: Բացի այդ, հունիսին նա պետք է մեկներ Մոսկվա, մասնակցեր շքերթին, նա պաշտոնապես հայտնեց, որ համավարակով պայմանավորված, չի մասնակցելու: Այդ կարևոր միջոցառմանը չմասնակցեց, բայց հիմա ինչ-որ հարցեր ունի, որ ցանկանում է Մոսկվայում լուծել: Կարծում եմ՝ նա հարցեր չունի, նրա կործանարար առաքելությունն ավարտված է, ժամանակն է եկել, որ նրան, այսպես ասենք՝ լիկվիդացնեն. Նովիկչոկ, ստարիչոկ, չգիտեմ ինչ. չեմ կարծում՝ նրան ու տիկնոջը կթողնեն կենդանի, որովհետև այդ գործարքն ունի մի քանի շերտ»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
