«Ընդամենը 1-2 օր փաստաթուղթը չստորագրվեր, Շուշին ազատագրվելու էր». Սեֆիլյան
![]() 303 Ուրբաթ, 04 դեկտեմբերի, 2020 թ., 15:20 «Հնարավոր էր, որ ինչ-որ ժամանակահատվածում առաջին 20, 30, 60 օրերին, ռազմաճակատում գործողություններն ի վնաս մեզ լինեին, ընդ որում կորուստներով և այլն, սակայն համապատասխան մարտավարության շնորհիվ հյուծելով հակառակորդի զորքը, կստեղծվեր մի վիճակը, որը հօգուտ մեզ կլիներ»,- այսօրվա մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Ազգային ժողովրդավարական բևեռի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: «Ալիևի նպատակներից մեկը եղել է իր խախուտ իշխանությունն ամրացնելը: Այսինքն՝ այս պատերազմի ելքը եթե ի վնաս իրեն լիներ, նույնիսկ եթե ոչ ոքի լիներ՝ ալիևյան ռեժիմը տապալվելու էր: Մենք առնվազն այդ ոչ ոքին կարող էինք հասցնել»,- վստահեցրեց Ժ. Սեֆիլյանը: Խոսելով Շուշիի մասին, ասաց, որ իրենք շատ մոտիկից են հետևել իրադարձություններին և տեղեկացված են, թե ինչ է իրականում տեղի ունեցել. «Երբեք Շուշիի բարձրավանդակից ներքև չենք իջել: Բոլորը գիտեն, որ Շուշին երբեք մինչև վերջ չի հանձնվել..., եղել է, որ մենք նույնիսկ վերականգնել ենք Շուշին ամբողջությամբ այդ հայտնի 5-6 օրերի ընթացքում, մինչև ամսի 9-ը: Մենք նաև գիտենք, որ եթե 2 օր էլ շարունակվեր, Լիսագորից դեպի Շուշի հայկական կողմը Շուշիի ազատագրման գործողություն էր սկսել: Ընդամենը 1-2 օր այս տխրահռչակ փաստաթուղթը եթե չստորագրվեր, Շուշին ազատագրվելու էր»,- ասաց ազատամարտիկը՝ ընդգծելով, որ այն, ինչ տեղի ունեցավ, քաղաքական նենգ դավադրությունների հետևանք էր: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
