«Դեռ բազմաթիվ «անակնկալներ» կան մեզ համար». թուրքագետ
![]() 533 Շաբաթ, 05 դեկտեմբերի, 2020 թ., 20:05 Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2020թ. ողջ ընթացքում ես ու ազնիվ գործընկերներս ամենատարբեր ձևաչափերով զգուշացնում էինք, որ Թուրքիայի սպառնալիքը ավելի քան լուրջ է, և սկսվել է վերջինիս մեծածավալ ներգրավում հակահայկական գործողություններում։ Ընդ որում՝ Թուրքիան Հայաստանի ու հայության դեմ իր նոր քաղաքականությունը սկսել էր իրականացնել ոչ միայն Արցախում պատերազմի տեսքով, այլ՝ ողջ տարածաշրջանում։ Այս առումով բավական է հիշել սույն թվականի հուլիս ամսին Բեյրութում տեղի ունեցած հակահայկական ցույցը, որը կազմակերպվել էր Թուրքիայի կողմից։
Դեռ 2017-ից ես իմ հանրային հոդվածներում ու իշխանության որոշ ներկայացուցիչների հետ զրույցներում նշել եմ, որ Թուրքիան որակապես փոխել է Հայաստանի դեմ իր քաղաքականությունը և դա հղի է բազմաթիվ վտանգներով։
Սակայն իմ ու գործընկերներիս նախազգուշացումներին որպես կանոն մեծամասամբ լսել եմ հետևյալ պատասխանը. «Չափազանցացնում ես», «Թուրքիան պոտենցիալ չունի» և այլ արտահայտություններ։ Սա վկայում էր այն մասին, որ Հայասատանի անվտանգության համար ի պաշտոնե պատասխանատուները ոչ միայն չէին ուզում տեսնել իրականությունն ու դրանից ծագած խնդիրները, այլև դավաճանական տգիտությամբ փորձում էին ցանկալին որպես իրականություն մատուցել։ Արդյունքները՝ տեսաք ինքներդ։ Այսօր այդ նույն մարդիկ աննախադեպ երեսպաշտությամբ արդարանում եմ, որ Թուրքիայի դեմ հնարավոր չէր պայքարել (միանգամից ասեմ՝ հնարավոր էր)։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
