Երեքշաբթի, 01 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

Փարիզում ցուցարարները մեքենաներ են այրել

Փարիզում ցուցարարները մեքենաներ են այրել
1832
Շաբաթ, 05 դեկտեմբերի, 2020 թ., 22:25

Փարիզում շարունակվում են «Գլոբալ անվտանգության մասին» օրինագծի դեմ բողոքի ցույցերը: «Բոլորն ատում են ոստիկանությանը» վանկարկումներով ցուցարարներն այսօր քարեր ու պայթուցիկներ են նետել իրավապահների վրա, կոտրել խանութների ցուցափեղկերը, բարիկադներ կառուցել, մեքենաներ հրկիզել: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, հայտնում է РИА Новости-ն:

Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները պայքարում եմ ԶԼՄ-ների ազատության համար՝ դեմ արտահայտվելով իրավապահ մարմինների աշխատակիցների նկարահանումների արգելքի մասին («Գլոբալ անվտանգության մասին») օրինագծի 24-րդ հոդվածին: Հոդվածով սահմանափակվում է ոստիկանության և ժանդարմերիայի աշխատանքը ցույցերի ժամանակ լուսաբանելու լրագրողների հնարավորությունը:

Փարիզում ցուցարարները մեքենաներ են այրել