Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ատամներով հող պահողը 2011թ. Կազանում պատրաստ չէր լինի հողերը հանձնելուն». Հայկ Գրիգորյան

«Ատամներով հող պահողը 2011թ. Կազանում պատրաստ չէր լինի հողերը հանձնելուն». Հայկ Գրիգորյան
259
Չորեքշաբթի, 09 դեկտեմբերի, 2020 թ., 08:30

«Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարրական լոգիկա
Սերժ Լուկաշենկո զրույցը ո՞վ կարող էր ձայնագրել:
Ո՞վ կարող էր հրապարակել:
Ո՞ւմ էր պետք հրապարակել:
Լուկաշենկոյին հաստատ պետք չէր հրապարակելը։ Բանուգործ չունի։
Ստացվում է Սերժենք են հրապարակել։ Ի՞նչ նպատակով, թե տեսեք տեսեք Սերժը ատամներով հող պահող է։
Ատամներով հող պահողը 2011 Կազանում պատրաստ չէր լինի հողերը հանձնելուն։ Հենց Սերժն ա ասում, որ 2011թ. պատրաստ էր ստորագրել, իսկ 2016թ. ձայնագրության մեջ ասում է՝ չեմ տա, արյունով ազատագրված հող է։
Ձայնագրությունը կիսատ է, մասնակի է հրապարակվել, այդ պատճառով չի բռնում այլ փաստերի հետ»: