«Ով մի տեղից 1 մլն դոլար է գտնում, կուսակցություն է բացում». Էդմոն Մարուքյան
![]() 274 Չորեքշաբթի, 09 դեկտեմբերի, 2020 թ., 12:55 «Քաղաքական համակարգը ոնց հիվանդ կար, տենց հիվանդ էլ մնաց»,- այսօր ԱԺ ամբիոնից «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի շուրջ քննարկումների ժամանակ ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Հեղափոխությունն էղավ, հույս ծնվեց, որ քաղաքական համակարգը հեսա կառողջանա… Ինչպես բոլոր ոլորտների փոփոխությունները, այնպես էլ այստեղ մնաց կիսատ-պռատ… Եվ դրանով հեսա գնում ենք արտահերթ ընտրությունների ու մեզ թվում ա, որ էս օրենքը հեսա փոխենք, շատ արդար ընտրություններ ա լինելու»,- նկատեց Մարուքյանը: «Մենք գիտենք, թե էս օրենքն ա կուսակցություններն առողջացնելու, մինչդեռ ով որ մի տեղից 1 միլիոն դոլար ա գտնում, կուսակցություն ա բացում… Ասում ա՝ լավ գործ ա, պառլամենտական երկիր ա, կուսակցություն ես բացում՝ ոչ ոք չունի 50-60 տոկոս ռեյտինգ, փող կծախսես, մի տասը տոկոս ձայն կտանես, կգաս իշխանության, փայատեր կդառնաս… Էս ա էսօրվա քաղաքական համակարգի մտորումները»,- նշեց ԼՀԿ ղեկավարը՝ պնդելով, որ օրենքի փոփոխությունը դեռ հարցի լուծում չէ: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
