Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Եթե Նիկոլը շարունակի պաշտոնավարել, ապա այս որոշումն ուժի մեջ է լինելու». Զարուհի Փոստանջյան

«Եթե Նիկոլը շարունակի պաշտոնավարել, ապա այս որոշումն ուժի մեջ է լինելու». Զարուհի Փոստանջյան
381
Չորեքշաբթի, 09 դեկտեմբերի, 2020 թ., 17:50

«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Եթե Նիկոլը շարունակի պաշտոնավարել, ապա այս որոշումը ուժի մեջ է լինելու
ՀՀ վարչապետի որոշում
9 Դեկտեմբերի 2020, 1292 - Ա
Ադրբեջանի հետ բարեկամության և եղբայրության նպատակով պատվիրակության կազմը հաստատելու և Բաքու գործուղելու մասին
Ղեկավարվելով 2015 թվականի Հայաստանի Հանրապետության Սահմանդրությամբ և հիմք ընդունելով Ռեջեփ Էրդողանի, Իլhամ Ալիևի ու Մեհրիբան Փաշաևայի հրավերը՝ մասնակցել 2020 թվականի դեկտեմբերի 10-ին, Բաքվում Հայաստանի Հանրապետությանը կապիտուլիացիայի ենթարկելու ռազմական շքերթին և Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին՝ Աննա Հակոբյանի ցանկությունը ընդունել հրավերը.
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանին, նրա ամուսին Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորներ՝ Անդրանիկ Քոչարյանին, Մարինա Կարապետյանին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանին՝ 2020 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև դեկտեմբերի 12-ը ներառյալ գործուղել Ադրբեջան (Բաքու)՝ Հայաստանի Հանրապետության կապիտուլիացիայի ենթարկելու ռազմական շքերթին մասնակցելու նպատակով:
2. Աննա Հակոբյանի, Նիկոլ Փաշինյանի, Անդրանիկ Քոչարյանի, Մարինա Կարապետյանի, Վահան Քերոբյանի և Արայիկ Հարությունյանի Ադրբեջան (Բաքու) գործուղման ավիաչվերթի (Երևան-Բաքու), օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել
Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտաքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին և չվերթը իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության ինքնաթիռով:
3. Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Բաքու գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Նիկոլ Փաշինյան»: