«Ժողովրդին պատկանող իշխանությունը չենք կարող հանձնել փողոցով պատահաբար անցնող ինչ-որ մեկին». Փաշինյան
![]() 469 Չորեքշաբթի, 09 դեկտեմբերի, 2020 թ., 18:30 ԼՀԿ-ական պատգամավոր Աննա Կոստանյանն այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ չի կատարում «Հայաստանի ժողովրդի և Սփյուռքի պահանջը և չի հեռանում»: Նրա խոսքով՝ եթե վարչապետի կարծիքով ինքը շարունակում է լեգիտիմ մնալ, ապա դա կարող է ապացուցվել արտահերթ խորհրդարանական ընտրություններով: Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ երբ ժողովուրդը պահանջի, այն ժամանակ էլ կհեռանա: Աննա Կոստանյանը, դիմելով վարչապետին ասաց. «Այդ ժողովուրդը նաև Աժ բակում է, պահանջում է Ձեր հրաժարականը, այդ ժողովուրդը նաև հրապարակում է, փողոցներում, բոլոր այն տեղերում է, որտեղից հնչեցվում է Ձեր հրաժարականի պահանջը: Եվ երբ Դուք շեշտադրում եք, որ ժողովուրդը պետք է պահանջի, ինքներդ Ձեզ հակասում եք, այդ ո՞ր ժողովուրդը պետք է պահանջի: Եթե կա նպատակ ձգձգելով թուլացնել պետական ինստիտուտները, կարծում եմ՝ Ձեր կողմից առնվազն պատասխանատու չէ»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ վարչապետի՝ վերջին ժամանակների հայտարարություններն ընդհանրապես չեն բխում ՀՀ քաղաքացիների շահերից: Վարչապետն ի պատասխան ասաց, որ ժողովրդի ծանրակիռ հատված են և՛ հրաժարականի պահանջով ակցիաներ իրականացնողները, և՛ նրանք, ովքեր չեն պահանջում նրա հրաժարականը. «Մենք մեր աթոռներից կամ պաշտոններից չենք կառչելու, բայց ժողովրդին պատկանող իշխանությունը, կներեք, չենք կարող հանձնել փողոցով պատահաբար անցնող ինչ-որ մեկին»,- ասաց նա: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
