Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Լուսանկարն արվել է 2018թ․ ապրիլի 13-ին, կարո՞ղ եք ասել՝ քանի հոգի կլինի». Դերենիկ Մալխասյան

«Լուսանկարն արվել է 2018թ․ ապրիլի 13-ին, կարո՞ղ եք ասել՝ քանի հոգի կլինի». Դերենիկ Մալխասյան
574
Չորեքշաբթի, 09 դեկտեմբերի, 2020 թ., 20:35

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ակտիվորեն սկսել են դռոններով նկարածի միջոցով բողոքի ակցիաների մասնակիցներին հաշվել։
Ասեմ, որ 2018թ․ ապրիլին, երբ Նիկոլը սկսեց իր բողոքի գործողությունները Երևանում, այդ ակցիաները բազմամարդ բնութագրել հնարավոր չէ։ Իսկ հետագայում փողոցում մարդկանց կտրուկ ավելացման մասին կարելի է մեկ այլ առիթով խոսել ու վերլուծել, թե ինչպես եղավ։
Այս ֆոտոն արվել է Ֆրանսիայի հրապարակում 2018թ․ ապրիլի 13-ին, ժամը երեկոյան 8-ի սահմաններում, երբ փակեցին հրապարակի երթևեկությունը։ Կարո՞ղ եք ասել՝ քանի հոգի կլինի»: