«Եթե Թուրքիայի հետ կապենք մեր ապագան, դատապարտված ենք ոչնչացման». Վազգեն Մանուկյան
![]() 351 Հինգշաբթի, 10 դեկտեմբերի, 2020 թ., 00:40 «Նիկոլ Փաշինյանը 2,5 տարվա ընթացքում չի օգտագործել ինքնորոշում բառը, հայտարարել է, որ Ղարաբաղը Հայաստանի տարածք է։ Դա նշանակում է, որ վեճը ազգերի ինքնորոշման սկզբունքից տեղափոխվում է տարածքայինի»,- մի շարք լրատվամիջոցների հետ հարցազրույցի ժամանակ ասել է «Հայրենիքի փրկության» շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։ Նրա խոսքով՝ վարչապետի այդ հայտարարությունից ստացվում է, որ «Հայաստանը տարածք է ուզում վերցնել Ադրբեջանից», վերջինս էլ պաշտպանում է իր տարածքը «Այդ տեսակետից իր համար ավելի նպաստավոր եղավ սկսել պատերազմ և շատ ագրեսիվ չհամարվել։ Նաև՝ Տավուշի դեպքերի ուռճացումը բերեց մի և՛ անձնական, և՛ ազգային վիրավորվածությանը ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի, իսկ վերջինս հիմա դարձել է երևի աշխարհի ամենաագրեսիվ պետությունը, և եթե Թուրքիայի հորդորները չլինեին, Ադրբեջանը պատերազմ չէր սկսի։ Ադրբեջանի ներքին գնահատականն այն էր, որ 2,5 տարում Հայաստանը և իր բանակը թուլացել է, և արդեն կարելի է հարձակվել: Նիկոլի իշխանությունը նշանակում է Հայաստանի թուլացում, Հայաստանի թուլացումը նշանակում է պատերազմ»,- ասել է նա։ «Այս տարածաշրջանում գլխավոր խաղացողները Թուրքիան և Ռուսաստանն են։ Եթե մենք Թուրքիայի հետ կապենք մեր ապագան, դատապարտված ենք ոչնչացման։ Մեզ համար հիմա Ռուսաստանի դերը շատ ավելի բարձր է, քան երբևիցե եղել է։ Դա չի նշանակում, որ դու չպետք է հարաբերություններ ունենաս ուրիշ երկրների հետ։ Ես կարծում եմ, որ մենք ստրատեգիական, ռազմական տեսակետից պետք է կապված լինենք նաև այն երկրների հետ, որոնք Թուրքիայի դեմ ինչ-որ իմաստով ոչ ֆորմալ ալյանս են կազմել։ Հիմա մեր անվտանգության գլխավոր երաշխիքը ՌԴ խաղաղապահ զորքերն են, և ֆորմալ տեսակետից դա վերանալու է 5 տարի հետո»,- նշել է Վազգեն Մանուկյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
