Հայկակ Արշամյանը պարզաբանում է, թե որ ոլորտներում են ծախսվելու Համահայկական հիմնադրամի գումարները
![]() 317 Հինգշաբթի, 10 դեկտեմբերի, 2020 թ., 23:30 «Պատերազմի ընթացքում հավաքագրվեց շուրջ 175 միլիոն դոլար: Այս գումարները թիկունքի ամրապնդման համար են, և քանի որ հիմնադրամը բարեգործական կազմակերպություն է, հիմնադրամի աշխատանքներով միայն կարող ենք ֆինանսավորել այն նպատակները, որոնք ամրագրված են հիմնադրամի կանոնադրությամբ, այսինքն՝ հումանիտար ուղղություններով: Պատերազմի ընթացքում՝ պայմանավորված ռազմական դրությամբ, քանի որ ՀՀ-ն հսկայական ծախսեր է անում, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից որոշում ընդունվեց, որ այդ գումարների մի մասը կնվիրաբերվեն ՀՀ-ին և այդ գումարները պետք է օգտագործվեն հիմնադրամի կանոնների ուղղությամբ՝ սոցիալական, առողջապահական»,- ասել Արշամյանը: Նրա խոսքով՝ հիմնադրամն արդեն ՀՀ գանձապետական հաշվին նվիրաբերել է մոտավորապես 107 միլիոն դոլար: Արշամյանը հայտնել է նաև, որ մնացած գումարը նախատեսում են ներդնել բնակարանաշինության ոլորտում՝ ապահովելու համար Արցախից տեղահանված մարդկանց բնակարանով: Գումար կհատկացվի նաև վիրավորված զինծառայողների բուժման համար: Հիմնադրամը պատրաստվում է զինծառայողների ֆիզիկական և հոգեբանական բուժման ողջ ծախսերը վերցնել իր վրա: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
