«Քարտեզի հրապարակումից հետո թուրքերն ավելի են առաջ եկել, նոր վիրավորներ ու գերիներ ունենք». Հայկ Խանումյան
![]() 1458 Կիրակի, 13 դեկտեմբերի, 2020 թ., 23:10 ՌԴ ՊՆ-ի կողմից խաղաղապահների տեղակայման նոր քարտեզի հրապարակումից հետո թուրքերն ավելի են առաջ եկել, այդ թվում՝ Շուշիի շրջանում, այս մասին Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի գրառման մեկնաբանության մեջ հայտնել է Արցախի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը։ «Նոր վիրավորներ ունենք և առնվազն 9 գերի։ Թշնամին օգտագործում է ականանետ և հետախուզական ԱԹՍ։ Ռուսների հետ շատ լավ հարաբերությունների մեջ ենք, ակտիվ աշխատանքային հարաբերություններ ունենք, քեզ ու այլ մտահոգ անձանց խորհուրդ կտամ դրա հետ կապված չանհանգստանալ»,- պատասխանել է Խանումյանը։ Նշենք, որ Ռուբենյանը խորհուրդ էր տվել գնալ ու հիմա էլ շնորհակալական միտինգ կազմակերպել ռուսական խաղաղապահ առաքելության կենտրոնակայանի առջև: Հիշեցնենք, որ ՌԴ ՊՆ-ը նոր քարտեզ էր հրապարակել, ըստ որի, Հին Թաղերն ու Խծաբերդը խաղաղապահների վերահսկողության տակ են, մինչդեռ Փաշինյանը հայտարարել էր, որ դրանք ադրբեջանական վերահսկողության տակ են անցել: |
Վազանցի հետ կապված վեճ ու դանակահարություն՝ Մուշավանում
233Երեկ, 20:54Թուրքիայում շարունակում են մոլեգնել հրդեհները (տեսանյութ)
391Երեկ, 14:41Ողբերգական ավտովթար՝ Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհին
175Երեկ, 12:36Հնդկաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով 34 մարդ է զոհվել (տեսանյութ)
411Երեկ, 10:04Արմավիրում քամու հետևանքով պոկվել է շենքի տանիք, վնասվել են ավտոմեքենաներ, էլեկտրալարեր
31630.06.2025, 19:30Երկրաշարժ՝ Հայաստանում
29630.06.2025, 13:18Թուրքիայում հրդեհների պատճառով Իզմիրի օդանավակայանը փակ է (տեսանյութ)
64930.06.2025, 12:34Նոր Հաճնի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին
43430.06.2025, 11:24