«Դատախազությունն ու ԱԱԾ-ն ստիպված են Փաշինյանի ցանկությունները բավարարել»․ իրավաբան
![]() 470 Երկուշաբթի, 14 դեկտեմբերի, 2020 թ., 10:50 «Այս գործը որևէ կապ չունի օրինականության հետ»,- այսօր ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի գործով ընթացող վերաքննիչ բողոքի քննությանը զուգահեռ, լրագրողների հետ զրույցում ասաց իրավաբան Աննա Մկրտչյանը։ Նրա խոսքով՝ առաջին ատյանում Վահրամ Բաղդասարյանի ձերբակալման որոշման օրինականության քննության նիստի ընթացքում հենց դատախազությունում ընդունել են, որ գործին առնչվող և քննվող տեսանյութն, իրականում, մոնտաժված է և ամբողջությամբ չի արտացոլում իրականությունը և գործի նյութերի, հիմքերի ու հիմնավորումների հետ շատ քիչ ընդհանրություններ ունի։ «Ինչ վերաբերում է այսօրվա վերաքննությանը, ապա Դատախազությունն ու ԱԱԾ-ն հերթական անգամ ստիպված են Նիկոլ Փաշինյանի ցանկությունները բավարարելով բերել այդ բողոքը՝ իրենք էլ հասկանալով, որ դա հիմնավորում չունի, քանի որ դատախազությունում, այնուամենայնիվ, կան պրոֆեսիոնալներ։ Այլ հարց է, որ հիմա իրենք, թողնելով իրենց մասնագիտական ու մարդկային արժեքներն ու արժանապատվությունը, ամբողջությամբ Ն․ Փաշինյանի անօրինական ցանկություններն են բավարարում»,- ասաց իրավաբանը։ Հիշեցնենք, Վահրամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման) և 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) հատկանիշներով։ Առաջին ատյանի դատարանը ոչ իրավաչափ էր համարել Բաղդասարյանին ձերբակալելու որոշումը և նրան ազատ արձակել։ Այնուհետև Դատախազությունը բողոք է ներկայացրել Վերաքննիչ՝ Բաղդասարյանին կալանավորելու համար։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
