«2.5 տարվա ընթացքում դավադիր խունտան բոլորիս հասցրեց աղետի». Արմեն Աշոտյան
![]() 371 Երկուշաբթի, 14 դեկտեմբերի, 2020 թ., 23:25 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դավադիր ստահակի կողքը դեռևս պահպանված պաշտոնատարների մեծ մասը, գիտակցելով ազգային աղետի փաստը, այնուհանդերձ, փորձում է հիմնավորել իր լոյալությունը գերագույն տականքին երկու հիմնական թեզերով։ 1. «Ես նրա կողքը չեմ, ես երկրի խաթր եմ աշխատում»: Սա ինքնախաբեության առաջին տարբերակն է, որով այդ մարդիկ փորձում են թոթափել վրաներից դրա թիմում մնալու ամոթը։ 2.5 տարվա ընթացքում այդ դավադիր խունտան բոլորիս հասցրեց աղետի, հետևաբար նրա թիմում այսքանից հետո մնալը որևէ կերպ «երկրի խաթրով» հիմնավորել չի ստացվում։ Երկրի իրական խաթրը պահանջում է սրա՝ օր առաջ հրաժարականը, որն անխուսափելիորեն մոտենում է նաև ամեն մի նոր հրաժարականի դիմումով։ 2. «Տուն ենք պահում» հիմնավորումն ավելի զգացմունքային ու կենցաղային է, և կարող է որոշակի շերտի վրա ազդեցություն ունենալ։ Իրականում դավադիր ստահակի թիմի համար «բատրակություն» անելը տուն պահելու պատրվակով մեծամասամբ նույնպես ընդունելի չէ։ Այս տեսակը թող գիտակցի, որ այս պահին իր տունը պահում է տասնյակ հազարավոր այլևս քանդված կամ, այս տեմպերով՝ քանդվող մեր հայրենակիցների հաշվին։ Եվ երկրորդը՝ երկար այդ տունն այդ կերպ պահել չես կարող, քանզի շուրջ բոլորը հետևողականորեն քանդվում է և կանխատեսելիորեն այս աղետը մոտենալու է նաև ձեր տներին։ Ուստի տուն պահելու խաթր իրականում պետք է աջակցել ազգակործան տնաքանդի հեռացմանը։ Կոլաբորացիոնիզմն այս ռեժիմի հետ որևէ կերպ հիմնավորված և արդարացված չէ»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
