Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Շատ շուտով սպասում ենք մեր գերիների պաշտոնապես հաստատված խմբի վերադարձին»․ Փաշինյան

«Շատ շուտով սպասում ենք մեր գերիների պաշտոնապես հաստատված խմբի վերադարձին»․ Փաշինյան
255
Երկուշաբթի, 14 դեկտեմբերի, 2020 թ., 12:40

«Մենք ընդհուպ մոտեցել ենք գերիների փոխանակման, մեր գերիների վերադարձի գործընթացի մեկնարկին։ Շատ շուտով սպասում ենք մեր գերիների պաշտոնապես հաստատված խմբի վերադարձին»,- այսօր՝ տեսաուղերձի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ նոր թափով պետք է տեղի ունենա նաև զոհերի մարմինների փնտրտուքը և մարմինների ճանաչման գործընթացը․ «Ամեն ինչ արվում է՝ այս գործընթացն օր առաջ ավարտելու համար, բայց, ցավոք, մինչև տարեվերջ չենք կարողանա այն լրիվ ավարտել»,- ասաց Փաշինյանը։