«Ստահոդ լուրեր են շրջանառվում, թե իբր երեխաներս Հայաստանը լքել են»․ Փաշինյան
![]() 366 Երկուշաբթի, 14 դեկտեմբերի, 2020 թ., 13:00 «Հայտնի շրջանակները տեղեկատվական ահաբեկչության մի իսկական գործընթաց են սկսել հայ ժողովրդի դեմ։ Տարածվում է ամենատարբեր սուտ և կիսասուտ տեղեկություն, և սրա նպատակը մեր ժողովրդի շրջանում խուճապ ստեղծելն է»,- տեսաուղերձի ժամանակ հայտարարեց ՀՀ վարաչպետը։ Նրա խոսքով՝ այժմ առաջնային խնդիրը Հայաստանի և Արցախի շուրջ կայունության և անվտանգության հաստատումն է։ «Արդեն մեկ ամիս ստահոդ լուրեր են շրջանառվում նաև իմ ընտանիքի մասին, իբր երեխաներս Հայաստանը լքել են։ Պատերազմի մեկնարկից մինչ օրս իմ ընտանիքի որևէ անդամ Հայաստանից դուրս չի եկել և չի պատրաստվում դուրս գալ։ Արդեն ամենօրյա լրահոսի մաս է դարձել արտերկրում մեր ընտանիքի ունեցած առանձնատների մասին խոսակցությունները, և սա ոմանք դարձրել են իրենց պայքարի հիմնական գործիք, մինչդեռ պիտի իմանաք, որ միակ անշարժ գույքը, որին երկիր մոլորակի վրա տիրապետում է իմ ընտանիքը՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող բոլորիդ հայտնի բնակարանն է»,- ասաց Փաշինյանը։ Անդրադառնալով իր հրաժարականի մասին լուրերին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ժողովրդի կողմից ինձ տրված կարգավիճակից կարող եմ հրաժարվել միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա․ քանի դեռ նման կամարտահայտություն տեղի չի ունեցել, շարունակելու եմ կատարել վարչապետի իմ գործառույթները և պարտավորվել եմ դա անել շիտակ ու ազնիվ»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
