«Պատճառների վերաբերյալ ընդամենը վարկածներ կարող եմ առաջարկել». Արման Մելիքյան
![]() 467 Երկուշաբթի, 14 դեկտեմբերի, 2020 թ., 21:40 Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Նախապես հայտնի էր, որ ՌԴ ներկայացուցիչ դեսպան Պոպովը համանախագահների այս տարածաշրջանային այցին չի մասնակցելու և բացակայում էր Բաքվում նախագահ Ալիևի հետ հանդիպմանը: Այդուհանդերձ, Արայիկ Հարությունյանը Երևան է գալիս համանախագահներին հանդիպելու նպատակով, բայց, արդեն այստեղ գտնվելով, հրաժարվում է միայն ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահների հետ հանդիպումից: Պատճառների վերաբերյալ ընդամենը վարկածներ կարող եմ առաջարկել: Չեմ բացառում, օրինակ, որ Արցախի Հանրապետության նախագահը նոր իրավիճակում պատրաստ չի եղել ներկայացնելու պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումները, քանի այդ մոտեցումները դեռևս մշակված չեն: Հնարավոր է նաև, որ այդ որոշումն ինչ-ինչ պատճառներով հայաստանյան իշխանությունների պնդմամբ է ընդունվել: Կրկին, որպես ենթադրություն, կարելի մտածել, որ, միգուցե Նախագահ Հարությունյանը հույսեր ունի, որ համանախագահների ամբողջական կազմը կհամաձայնվի այցելել Արցախ առաջիկայում և նախընտրել է հենց այդ տարբերակը: Եւ, վերջապես, որպես չորրորդ վարկած, հավանական կարող է լինել նաև այն, որ չհանդիպելու որոշումը կայացվել է հենց անմիջականորեն Մոսկվայի ճնշման տակ»: ![]() |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22

