«Հոկտեմբերի 12-ին հորդորել եմ Փաշինյանին՝ խնդրել Պուտինին, որ կանգնեցնի պատերազմը». Շարմազանով
![]() 231 Չորեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2020 թ., 17:45 «Նիկոլը, որ ասում ա՝ պատրաստ եմ քաղաքական պատասխանատվություն կրել, դրա միակ ձևն օր առաջ հրաժարական տալն է»,- այս մասին այսօր՝ երթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Չի տա, մենք կպարտադրենք: Ավելին, եթե իրանց մտքում կա, որ Նիկոլը հրաժարական տա ու իրանց թիմից որևէ մեկին որպես ֆուտլյար կապեն ժողովրդի վզին, չի ստացվելու, իսկ հայ ժողովուրդը Նիկոլի ֆուտլյարներին չի հանդուրժելու»,- ասաց նա: Շարմազանովը համարում է, որ իշխանափոխության դեպքում պետք է սկսվի իրավական գործընթաց: «Ոչ միայն Արայիկ Հարությունյանը, այլև Հայաստանի և Արցախի իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ պետք է ասեն էն, ինչ որ եղել ա»,- նշեց նա: Շարմազանովը վստահ է, որ տեղի է ունեցել դավաճանություն: «Պատերազմի երրորդ-չորրորդ օրը գլխավոր շտաբի պետը Նիկոլին ասում ա, որ պիտի կանգնեցնել պատերազմը: Հոկտեմբերի 12-ին՝ արտախորհրդարանական ուժերի հանդիպմանը պարտադրում եմ, առաջարկում եմ, հորդորում եմ, որ Պուտինին խնդրի և համաձայնվի նրա առաջարկներին՝ կանգնեցնել պատերազմը…»,- հայտարարեց նա: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
