«Դատախազությանը տալիս ենք ժամանակ՝ Փաշինյանին հարցաքննության հրավիրելու համար». Արթուր Ղազինյան
![]() 352 Հինգշաբթի, 17 դեկտեմբերի, 2020 թ., 19:25 «Դատախազությանը տալիս ենք ժամանակ մինչև երկուշաբթի՝ ժամը 14:00՝ իրականացնելու համար հետևյալ քննչական գործողությունները՝ հարցաքննության հրավիրել Նիկոլ Փաշինյանին, նրան շնորհել կասկածյալի դատավարական կարգավիճակ, անհապաղ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության մեղադրանքով»,- այսօր «Արժանապատվության երթ»-ին հաջորդող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը՝ հավելելով, որ գործի շրջանակներում պետք է կասեցնել նաև Փաշինյանի լիազորությունները ՀՀ վարչապետի պաշտոնում: Նրա խոսքով՝ հաջորդ քայլը, որը նրանք ակնկալում են դատախազությունից Նիկոլ Փաշինյանին Քրեական օրենսգրքի պետական դավաճանության հոդվածով մեղադրանք առաջադրելը և կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելն է. «Դատախազությունն ունի բոլոր լիազորությունները՝ մեր նշած պահանջներն իրականացնելու համար: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր եզակի շանս ունի մտնել պատմության մեջ՝ որպես Հայաստանի իրավական կարգը վերականգնող և պետական դավաճանին ձերբակալող անձ»,- հայտարարեց Ղազինյանը: Նրա խոսքով՝ եթե Դատախազությունը չկատարի իրենց պահանջը իրենք կսկսեն անժամկետ նստացույց Դատախազության դիմաց: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
