«Փաշինյանը ցուցակ էր տվել, թե որ գեներալներն իրավունք չունեն շտաբ մտնելու». Վազգեն Մանուկյան
![]() 377 Ուրբաթ, 18 դեկտեմբերի, 2020 թ., 22:20 «Փաշինյանը ցուցակ էր տվել, թե որ գեներալներն իրավունք չունեն շտաբ մտնելու, օրինակ՝ Յուրի Խաչատուրովն ու Վիտալի Բալասանյանը»,- «Արմնյուզ» Հ/Ը-ի եթերում ասել է «Հայրենիքի փրկության» շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: Ըստ Մանուկյանի՝ 2018-ի իշխանափոխությամբ «տրվեց Արցախի հանձնման ծրագրի մեկնարկը»: «2018-ից Հայաստանի նոր գաղափարախոսությունից ամբողջությամբ հանվեց ազգայինը, Արցախը խանգարում էր, պետք էր բանակը չեզոքացնել։ Նիկոլ Փաշինյանին շատ է դուր եկել իշխանությունը, նա որևէ կերպ չի ուզում գնալ...։ Շատ երկրների ձեռնտու է Հայաստանն օգտագործել՝ որպես գործիք, ոչ թե լուրջ, արժանապատիվ և հավասար խոսակցություն ունենալ մեզ հետ»,- ասել է Մանուկյանը: Նրա խոսքով՝ մի քանի տարբերակ կա, ըստ որոնց, Փաշինյանը կարող է հեռանալ. դրանցից մեկն այն է, որ պետական համակարգերը չենթարկվեն գործադիրի ղեկավարին. «Ոստիկանությունը, բանակը, դատախազությունը, մնացած բոլոր կառույցները Փաշինյանի տակից գնում են, հրամանները չեն կատարվում, ուզի, թե ոչ՝ նա հեռանալու է»,- ասել է «Հայրենիքի փրկության» շարժման վարչապետի թեկնածուն: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
