«Մենք տարածքային կորուստներ ենք ունենալու Արարատի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում»․ Վանեցյան
![]() 257 Շաբաթ, 19 դեկտեմբերի, 2020 թ., 16:59 «Նիկոլ Փաշինյանն ասում է, որ սահմանազատումը և նոր սահմանների ընդգծում է լինելու ԽՍՀՄ քարտեզներով։ Որպես մարդ, որը երկար տարիներ աշխատել է Ազգային ազգային ծառայությունը, ղեկավարել է այն, կարող եմ ասել, որ դա դավաճանական հայտարարություն է, որովհետև սովետական միություն ժամանակ սահմանները չեն եղել հստակ, ի վերջո եղել է մեկ ընդհանուր պետություն։ Եթե մենք հիմա գնում ենք այդ քարտեզով մենք տարածքային կորուստներ ենք ունենալու Արարատի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում, Սյունիքի մարզից արդեն իսկ ունենում ենք։ Մեկ օրինակ բերեմ՝ Քյարքի կոչված գյուղը, Խորհրդային միության քարտեզով մտնում է Նախիջևանի տարածքի մեջ»,- այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքով՝ եթե թուրքը սկսեց Սյունիքից իր սահմանները գծել Խորհրդային միության քարտեզով, ապա ի՞նչն է խանգարում թուրքին Արարատի կամ Տավուշի մարզում անել նույն կերպ։ «Մեր իշխանությունները չեն կարողանում որևէ կերպ դիմակայել թուրքական ամենաթողությանը։ Գալիս են, մտնում են, ասում են՝ մերն է, և մենք սկսում ենք հարմարվել»,- ասել է նա՝ հավելելով, որ եթե ադրբեջանական զինուժը կանգնում է Սյունիքի մարզի սահմանին, մենք, առնվազն, 3 կմ սահմանային շերտ պետք է ունենանք, իսկ այդ շերտը լինելու է Հայաստանի Հանրապետության տարածքի հաշվին։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
