«Հայաստանում հանքերը պետական չեն և ողջ շահույթը հոսում է դուրս». Շիրակ Բունիաթյան

919
Կիրակի, 20 դեկտեմբերի, 2020 թ., 16:50
Ջերմուկի բնակիչ, բնապահպանական հարցերով ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ են ասում, որ ադրբեջանը նավթ ու գազ ունի, դրա համար լավ ա զինվում։
Ասում են՝ մենք էլ հարուստ ընդերք ունենք ու պիտի շահագործենք զենք առնենք, որ նավթային ռեսուրսով այդ հորինված պետության հետ կարողանանք պատերազմել։
Առաջին հայացքից այս տեսակետը տրամաբանական է և իրատեսական։
Բայց կան խորքային հարցեր, որոնք ուղղակի հոդս են ցնդեցնում այդ տեսակետը։
- Նախ, Հայաստանի տարածքը խիստ սահմանափակ է և այլևս անհնար է առանց հանրության կյանքին և առողջությանը մեծ վնաս հասցնելու հանքեր շահագործել։
- Հայասանում հանքերը պետական չեն և ողջ շահույթը հոսում է դուրս։
- Կրկին այն տեսակետը պիտի առաջ քաշեմ, որ Հայաստանի միակ ուղին գիտությունն է և ժամանակակից ռազմարդյունաբերությունը։
Եկեք չմոռանանք, որ ադրբեջանը իր այդ միլիոնավոր նավթադոլարները ծախսում է ո՛չ նավթ, ո՛չ գազ և ոչ էլ հարուստ ընդերք ունեցող Իսրայելից զենք գնելու համար։
Այո՛, մենք, որպես տնտեսական մոդելի օրինակ ունենալով Իսրայելը, պիտի կառուցենք մեր պետության վաղվա օրը։
Հայաստանը մեզ պետք է այսօր, վաղը և միշտ»:

ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
80408.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
81708.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
70306.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
185102.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
190101.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
138521.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
546820.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
340720.10.2026, 19:54