«Չի բացառվում, որ Առուշանյանի նկատմամբ նոր, ավելի ծանր մեղադրանքներ առաջադրվեն»․ պաշտպան
![]() 233 Երկուշաբթի, 21 դեկտեմբերի, 2020 թ., 17:45 Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի փաստաբանը ոչ իրավաչափ է համարում իր պաշտպանյալի դեմ հարուցված քրեական գործը։ «Գործընթացն ապօրինի է, մենք արդեն բողոքարկել ենք դատարան։ Սպասում ենք արձագանքին։ Հուսանք՝ դատարանը շուտ կարձագանքի և այս ապօրինություններին վերջ կտրվի»,- ասաց Մելքոնյանը։ Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է այն հավաքի կազմակերպմանը, որի մասին Առուշանյանը գիշերը գրել էր ֆեյսբուքյան իր էջում։ Ըստ պաշտպանի՝ հավաքի կազմակերպումն «ամբողջովին օրինական հիմքերի վրա է»։ «Ենթադրում եմ, որ սա քաղաքական գործընթաց է։ Սրանք ապօրինի գործողություններ են։ Նոր տեղեկացա, որ բացի այս քրգործից ինչ-որ քրգործեր կան, որոնք միավորվում են մեկ վարույթում և դրանով չի բացառվում, որ ժամերի ընթացքում Առուշանյանի նկատմամբ նոր մեղադրանքներ առաջադրվեն։ Արդեն ծանր հոդվածներով փորձեն միջնորդություն ներկայացնել դատարան, որպեսզի որպես խափանման միջոց կալանավորում կիրառեն»,- ասաց փաստաբանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
