Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Իրո՞ք ուզում եք, որ Հայրենիքը փրկվի, ուրեմն անհետացեք ասպարեզից». Լիզա Ճաղարյան

«Իրո՞ք ուզում եք, որ Հայրենիքը փրկվի, ուրեմն անհետացեք ասպարեզից». Լիզա Ճաղարյան
190
Երեքշաբթի, 22 դեկտեմբերի, 2020 թ., 23:15

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խելքի տոպրակ է «ընդդիմության» վարչապետացուն, հո զոռով չի։ Ասում է՝ կարևոր չի՝ ում եք սիրում, ում չեք սիրում, միացեք։
Իրե՛նց, այսինքն, Հանրապետության հրապարակի էսօրվա խառնակույտին։
Պարո՛ն Վազգեն Մանուկյան, Հայաստանի քաղաքացիներից շատերը հեղափոխությանը միացան հենց ձե՛զ՝ ընդդիմություն ներկայացողներիդ ու թիկունքից ձեզ ղեկավարող ռոբասերժիկներին չսիրելու, չէ՝ ատելու պատճառով։ Երևի մոռացել եք. դե ոչինչ, վարչապետի աթոռին հասնելու տենչից վաԴացել եք, խառն եք։
Հենց այդ հեղափոխությամբ էլ Հայաստանի քաղաքացիներին հաջողվեց ազատվել ատելի նախկիններից ու քսանամյա բեսպրեդելից։
Հեղափոխության առաջնորդը, այո՛, ջուրը գցեց արդարության կարոտ հանրության հույսերը։ Նախկինների լկտի բեսպրեդելին փոխարինեցին անհեթեթ ու անտրամաբանական «թավիշը», աններելի անհետևողականությունն ու անվճռականությունը, մեծամտությունն ու արկածախնդրությունը, ինչին էլ հետևեց Մեծ Աղետը։
Ինչպե՞ս և ինչո՞ւ՝ ասվել է ու գրվել և դեռ շատ է ասվելու ու գրվելու։
Սխալվեցի՞նք։
Մի շաաատ մեծ՝ այո՛։
Բայց կասե՞ք, պարոն Մանուկյան Վազգեն, թե ինչ տրամաբանությամբ պետք է Հայաստանի քաղաքացիները միանան ներկա պահին ինքն իրեն «ընդդիմություն» հռչակած՝ ամեն ինչի ընդունակ, արնախում ձեր խառնակույտին, որից ազատվելու անսահման ձգտումն էր այդ նույն քաղաքացիներին ստիպել՝ միանալ հեղափոխությանը։
Իրո՞ք ուզում եք, որ Հայրենիքը փրկվի։
Ուրեմն անհետացեք ասպարեզից, չքվեք, գրողի ծոցը կորեք, որ այս ժողովուրդը նախկինների տխեղծ ուրվականից ազատագրված՝ թևերն արձակ մտածի, թե հաջորդ քայլը որն է լինելու։
Իրո՞ք չեք հասկանում, որ հենց ձեր ագրեսիվ, լպիրշ գոյությունը, իշխանություն զավթելու կատաղի տենչն է պատճառը, որ Հայաստանի քաղաքացիներն ատամները սեղմած՝ փակված են իրենց բնակարաններում։ Բա ձեզ մեծ կոմբինատորի... չէ՝ կոորդինատորի տեղ եք դրել, էս տարրական բանն է՞լ չեք հասկանում։ Էդ խելքով ե՞ք հայրենիք փրկելու։
Շա՞տ խելք է պետք հասկանալու համար, որ գերմարդկային ճիգեր են հարկավոր՝ հարթակից կոկորդ պատռող խաժամուժի կերպարանքներում «հայրենիքի փրկիչներ» տեսնելու համար։
Ձեր հույսն էն է, որ վշտից կքված հանրությունն անսպասելի հարվածներից բանականությունն է՞լ է կորցրել ու էնքա՛ն է կորցրել, որ կարող է մոռանա՞լ ու չտեսնե՞լ, որ «փրկիչների» դիմակի տակ այդ նույն հանրությանը տարիներ շարունակ նվաստացնողների ու թալանողների, բռնությունների ենթարկողների ու գնդակահարողների արնահոտ ոհմակն է կանգնած։
Հույսներդ կտրեք։
Որքան էլ կեղծիքների վարպետ ներկա, այսպես կոչված՝ փրկիչներդ փորձեք անտաղանդ թամաշաներ բեմադրել՝ մարդաշատության պատրանք ստեղծելու համար, համակերպվեք, որ մի բուռ եք, իսկ ձեզ չսիրողները, ատողները, նողկացողները շա՛տ–շա՛տ են ու երբեք չեն միանալու իշխանություն զավթելու ցանկությունից կուրացածներիդ։
Ինչքան կաք, էդքանով բավարարվեք ու դրան համապատասխան էլ կոկորդ ճղեք ձեր սանձարձակ կավեէնշիկ «էլիտարների» հետ։
Հակառակ դեպքում՝ որքան էլ որ ծիծաղի սիրտ չկա, հանրության աչքին օրեցօր ավելի ու ավելի ծիծաղելի եք դառնում։
Եվ՝ խղճուկ»։