Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ոչ մի անգամ ձմռան ամիսներին հայաստանյան ընդդիմությանը չի հաջողվել հասնել իշխանափոխության»․ Արթուր Ղազարյան

«Ոչ մի անգամ ձմռան ամիսներին հայաստանյան ընդդիմությանը չի հաջողվել հասնել իշխանափոխության»․ Արթուր Ղազարյան
191
Չորեքշաբթի, 23 դեկտեմբերի, 2020 թ., 00:05

Ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոչ մի անգամ ձմռան ամիսներին հայաստանյան ընդդիմությանը չի հաջողվել հասնել իշխանափոխության։ Պալատական հեղաշրջում այո, եղել է 1998-ի ձմռանը։
Նիկոլը աներես է և մնալու է, քանի որ նրան պաշտոնից հետո այլընտրանք, քան դատարանը, չի թողնված, ինչի մասին խոսում են 17+ը։ Հետ քաշվելու տեղ նրան եթե չթողնեն, նա չի գնա երկխոսության։
Իրոք 17+ ին միշտ կարելի է «նախկիններ» պիտակը կպցնել, ինչը և ամեն օր անում է նիկոլը։ Երիտասարդներին 17+-ի շարժումը չի ձգում, և դրանով այն ապագա չունի։
Ինչ էլ անի ընդդիմությունը, միևնույնն է, պետք է, ի վերջո, գնա քպ-ական ազգային ժողովի դուռը, նրանք են որոշելու ամեն ինչ։
Ընդդիմությունը փորձում է քրեական գործ բացելով նիկոլի վրա, զրկել նրան պաշտոնից, սակայն դա էլ է անցնում նիկոլական ՀՔԾ-ի և դատախազության միջով։
Նիկոլը ճիշտ կաներ այս վիճակում գնար ԱԺ-ի ցրմանը և մեկ ամիս անց՝ նոր ընտրությունների։ Նա կարող է նաև փոխել հանրապետության նախագահին, ինչի իրավունքը ևս ԱԺ-ն ունի։
Մեկ տարին անցումային կառավարության համար շատ երկար ժամանակ է։ Մեղք ենք մենք, հայաստանցիներս։
Իրավիճակի լիցքաթափման իրավական բոլոր խաղաքարտերը նիկոլականների ձեռքում է։ Իսկ նրանք լռում են։ Ինչու են լռում։ Ասեք՝ ոնց եք լիցքաթափելու այս վիճակը։ Պատգամավոր եք վերջիվերջո»։