Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ադրբեջանն իր միջնորդական առաքելությունն է սկսել Թուրքիայի և Իսրայելի միջև». Վարուժան Գեղամյան

«Ադրբեջանն իր միջնորդական առաքելությունն է սկսել Թուրքիայի և Իսրայելի միջև». Վարուժան Գեղամյան
282
Հինգշաբթի, 24 դեկտեմբերի, 2020 թ., 19:40

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանն իր միջնորդական առաքելությունն է սկսել Թուրքիայի և Իսրայելի միջև։ Այդ մասին հաղորդում են իսրայելական ԶԼՄ-ները։ Ըստ տարբեր աղբյուրների՝ պատերազմում հաղթանակից հետո Ալիևն ակտիվորեն փորձում է միջնորդ դառնալ Թուրքիայի և Իսրայելի միջև՝ վերջիններիս լարված հարաբերությունները կարգավորելու համար։
Ադրբեջանն ամեն բան անելու է, որպեսզի նվազեցնի Թուրքիայից կախվածությունը։ Բացի այդ, ինչպես վերջին 2-3 տարիներին, այնպես էլ հիմա, Բաքուն պրոակտիվ արտաքին քաղաքականություն է վարում տարածաշրջանում։ Դա ուղղված է այդ թվում և մեր դեմ։
Այս հարցում մեր բնական դաշնակիցների հետ (Իրան, Սաուդյան Արաբիա, ԱՄԷ և այլն) մենք ոչ պատերազմից առաջ, ոչ առավել ևս հետո որևէ ռեալ հարաբերություններ չունենք (չհաշված նախագահ Ա. Սարգսյանի անհատական ջանքերը Ծոցի երկրների հետ հարաբերությունները խորացնելու, որոնք սահմանափակված են Սահմանադրությամբ)։
Հիշեցում՝ ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը»: