Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Կառավարությունը, առանց հրապարակային նիստի, վավերացնում է ռեկտորի ընտրությունը»․ Գ․ Մանուկյան

«Կառավարությունը, առանց հրապարակային նիստի, վավերացնում է ռեկտորի ընտրությունը»․ Գ․ Մանուկյան
125
Հինգշաբթի, 24 դեկտեմբերի, 2020 թ., 10:55

Կառավարությունը նիստ չանելով երեկ վավերացրել է Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրությունը, այն դեպքում, երբ անցած հինգշաբթի նիստի ժամանակ չի վավերացվել: Այս մասին Կառավարության մուտքի մոտ հայտնել է բողոքի ակցիային մասնակցող ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
«Նիկոլ Փաշինյանը այնպես է ավիրել պետական համակարգը, որը առանց պաշտոնական հրապարակային նիստի, վավերացվում է ռեկտորի ընտրությունը: Այդպես ամեն օր կարող ենք արձանագրել, որ Կառավարությունը վավերացրել է այս, այն որոշումները, դիվանագիտական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ, ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ամեն ինչ սպասելի է»: