Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Փողոցում գործող «ընդդիմությունը» էգոիստ է»․ Գևորգ Գալստյան

«Փողոցում գործող «ընդդիմությունը» էգոիստ է»․ Գևորգ Գալստյան
279
Ուրբաթ, 25 դեկտեմբերի, 2020 թ., 01:20

Քաղաքագետ, «Ազգային-Ժողովրդավարական Բևեռ»-ի մասնակից Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ներկայումս փողոցում գործող «ընդդիմությունը» էգոիստ է. բողոքում է ոստիկանության գործողությունների դեմ, շեշտելով, որ վերջինս Փաշինյանի իշխանությանն է ծառայում:
Սակայն, ոստիկանությունը միշտ էլ այդ գործելաոճն է ունեցել՝ միշտ էլ հրահանգավորված փորձել է մահակներով ջարդել տարբեր քաղաքական ուժերի ընդդիմությունը:
Բայց այսօր փողոց դուրս եկած միավորները նախկինում առանձնապես չեն դատապարտել ոստիկանության գործողությունները: Սրանով է հիմնավորվում նրանց էգոիզմը:
Այսինքն՝ նրանց համար անթույլատրելին դատապարտելի է միայն այն դեպքում, երբ իրենց նկատմամբ է կիրառվում»: