Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Տամբովում ահաբեկչություն է կանխվել

Տամբովում ահաբեկչություն է կանխվել
1189
Ուրբաթ, 25 դեկտեմբերի, 2020 թ., 15:45

ՌԴ Տամբովի մարզի Լենինսկի շրջանի դատարանը կալանավորել է 17-ամյա ուսանողի, ով Տամբովում ահաբեկչություն էր նախապատրաստում։ Այս մասին ТАСС-ին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից։

«Դատավորը հենց նոր դուրս եկավ խորհրդակցության սենյակից։ Դատարանի որոշմամբ՝ կասկածյալը կալանավորվել է»,- հայտնել Է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել էր Տամբովում ահաբեկչական գործողության կանխման մասին, որը պատրաստում էր տեղի քոլեջի ուսանողը: Կասկածյալին բերման էին ենթարկել։ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները, նրա վարձակալած բնակարանում առգրավել են պայթուցիկ նյութեր, ինքնաշեն պայթուցիկ սարքի պատրաստման բաղադրիչներ և կապի միջոցներ, որոնք պարունակում են դրա հավաքման և կիրառման մասին առցանց հրահանգներ։

Տամբովում ահաբեկչություն է կանխվել