«Ընդդիմությունը ցանկանում է իր իշխանությամբ ընտրություն կազմակերպել». Գևորգ Դավթյան
![]() 408 Շաբաթ, 26 դեկտեմբերի, 2020 թ., 14:05 Փաստաբան Գևորգ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զուտ տրամաբանական առումով անհասկանալի է արտահերթ ընտրություններին դեմ լինելը, քանզի մեր պատմության մեջ կարծես թե առաջին անգամ է, որ իշխանությունը, հաշվի առնելով հետպատերազմական իրադարձությունները և դժգոհությունները, գնում է նման նախաձեռնության՝ ռիսկի տակ դնելով իր իսկ վերընտրվելու հավանականությունը։ Մեկ է, այդպես թե այնպես էլ, ընդդիմությունն ասում է, որ իրենք մեկ տարվա մեջ ընտրություն են անելու։ Իսկ զուտ այլ շահերի առումով, հասկանալի է, որ ընդդիմությունը ցանկանում է իր իշխանությամբ ընտրություն կազմակերպել, ինչին հասարակության մեծամասնությունը չի վստահում, քանզի տարիներ ի վեր ականատես է եղել իրենց իշխանությամբ և/կամ վերահսկողությամբ ընտրություններին։ Փաստացի, հասարակական ընկալմամբ այսօրվա ներկա իշխանության հիմնական այլընտրանքը նախկին իշխանության կրողներն են, կամ նրանց համակիրները, ինչն էլ պատճառ է, որ նրանք չեն ունենա մեծ վստահություն։ Այդ իսկ պատճառով պետք է փորձել ձևավորել վստահելի այլընտրանք, և կտեսնենք, որ հասարակությունը արդեն իսկ կունենա ընտրության իրական այլընտրանք։ Իմ անձնական կարծիքով, եթե այս փուլում ընտրություններ տեղի ունենան, ներկայիս իշխանությունը կրկին կվերընտրվի հենց նաև այն պատճառով, որ չկա այլ վստահելի այլընտրանք»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
