Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Նախ աշխատանք ունենք տանելու մեր մտքի ու պատկերացումների հետ». Տարոն Սիմոնյան

«Նախ աշխատանք ունենք տանելու մեր մտքի ու պատկերացումների հետ». Տարոն Սիմոնյան
394
Կիրակի, 27 դեկտեմբերի, 2020 թ., 03:05

ԼՀԿ-ական պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկական պետականություն կառուցելը երբեք հեշտ գործ չի եղել և այսօր էլ չի։
Այն առաջին հերթին կառուցվում է հայ մարդու գլխում, հետո միայն՝ հնարավոր դառնում արտահայտվել Հայքով։
Եթե շատերը դեռ ընդվզում են մեզանում հայ անհատ ստեղծելու և հետևաբար՝ պետականության դեմ և դեռ անհատապաշտական անարխիան են գովերգում, ուրեմն նախ աշխատանք ունենք տանելու մեր մտքի ու պատկերացումների հետ։
Իսկ հայ անհատը նախ պետք է յուր գոյությունն անքակտելի համարի բարոյական ու հոգևոր այն արժեհամակարգից, որ նրան մարդ է պահում այս մոլորակի վրա։
Նոր միայն դրանից հետո պատրաստ լինի որոշում ընդունել հայ հանրության համար։
Թերահավատորեն վերաբերվելով քաղաքականության խողովակով հայ հանրության հասունացմանը՝ նորից հանգում եմ սկզբին վերադառնալու գաղափարին՝ մարդ֊անհատի կերտման առաքելությանը, որպեսզի մեզանում կարողանանք վերստին ծնել ու հայտնաբերել այն հայ անհատներին, ովքեր պատրաստ կլինեն երաշխավորելու Հայկական պետականությունը և Հոգևոր Հայաստանը ...
Սա դժվարին ու երկարատև աշխատանք է, հիմնականում՝ անշնորհակալ ու հաճախ՝ խարազանվող, բայց այն պետք է սկսենք մարդու մտքում ՎԱՆՔ կերտող թեկուզ մի բուռ նվիրյալներով, ովքեր կարողանում են բաց աչքերով երազել ու տեսնել տասնամյակների հեռվից երևացող ապագան, որից ներկա ընկած հատվածն այսօրվա աշխատանքն է և յուր կամքը ...»: