Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Երեխաներին տանում եմ ինձ հետ». Ուֆայում հայրը խանդի հողի վրա սպանել է երեխաներին ու ինքնասպան եղել

«Երեխաներին տանում եմ ինձ հետ». Ուֆայում հայրը խանդի հողի վրա սպանել է երեխաներին ու ինքնասպան եղել
2141
Կիրակի, 27 դեկտեմբերի, 2020 թ., 15:35

Ընտանեկան ողբերգություն է տեղի ունեցել ՌԴ Ուֆա քաղաքում: 37-ամյա Ֆազիլ Խալիկովը խանդի հողի վրա սպանել է իր երկու երեխաներին ու իրեն:

Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ամանորյա հավաքույթից հետո ամբողջ գշեր տուն չեկած կինը առավոտյան եկել ու խոստովանել է, որ քնել է ուրիշի հետ, ում սիրում է ու առաջարկել է ամուսնալուծվել: Ամուսինն սկզբում շատ բուռն է արձագանքել, արտասվել, սակայն հանկարծակի խաղաղվել է, ապա հայտարարել, թե երեխաներին տանում է զբոսանքի:

Սակայն զբոսնելու փոխարեն նա նրանց նստեցրել է մեքենան ու հեռացել: Կինը զանգահարել է ոստիկանություն: Այդ ընթացքում Ֆազիլը եղբորը հրաժեշտի հաղորդագրություն է ուղարկել՝ հայտնելով, որ իր հետ տանում է նաև երեխաներին: Ավելի ուշ տղամարդուն, նրա վեց տարեկան որդուն ու 1 տարեկան դստերը գտել են մեքենայի մեջ՝ ածխածնի երկօքսիդից թունավորված:

Մեքենայում հայտնաբերվել է խողովակ, որով տղամարդն, ամենայն հավանականությամբ, մեքենայից արտանետվող գազերը բերել է մեքենայի սրահ: