«Այսօրվա մեր օրենսդրությամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միայն մի մեխանիզմ կա»․ Փաշինյան
![]() 427 Կիրակի, 27 դեկտեմբերի, 2020 թ., 22:45 «Այո, ես հրապարակել եմ ճանապարհային քարտեզ, իմ առաջարկի մեջ ես կոնկրետ ժամկետներ չեմ առաջարկում արտահերթ խորհրադարանական ընտրությունների, և մյուս կողմից էլ կարող եմ հույս ունենալ, որ ճանապարհային քարտեզում նշված հարցերի առաջին շերտն առնվազն կարող է ավելի արագ լուծվել, քան ի սկզբանե նախանշում էինք»,- Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ընդդիմության հետ կոնսուլտացիաների հետ կապված վարչապետն ասաց, որ իր առաջարկն առաջին հերթին խորհրդարանական ուժերի հետ խորհրդակցություններին է վերաբերում․ «Որվհետև այսօրվա մեր օրենսդրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միայն մի մեխանիզմ կա․ այդ մեխանիզմը հետևյալն է՝ վարչապետը հրաժարական է տալիս, խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում, և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և սրա համար պետք է համաձայնություն ձեռք բերել խորհրդարանական ուժերի հետ։ Կա նաև այլ տարբերակ, երբ Սահմանադրության մեջ փոփոխություններ ենք իրականացնում, և Խորհրդարանը ստանում է ինքնալուծարման և արտահերթ խորհրդրանական ընտրություններ նշանակելու լիազորություն։ Ինչո՞ւ եմ խորհրդակցությունների հրավեր անում․ մի պարզ պատճառով՝ կարևոր է, որ այդ որոշումը լինի ոչ թե կառավարության կամ խորհրդարանական մեծամասնության միանձնյա որոշմամբ, այլ դրա շուրջ որոշակի ըմբռնում ձեռք բերվի»,- ասաց նա։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
