Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Իրանում 12 լեռնագնաց է զոհվել

Իրանում 12 լեռնագնաց է զոհվել
1362
Երկուշաբթի, 28 դեկտեմբերի, 2020 թ., 14:20

Իրանի մայրաքաղաք Թեհրանից հյուսիս գտնվող լեռներում ձնահյուսի հետևանքով 12 լեռնագնացի դի է հայտնաբերվել: Հայտնում է Синьхуа-ն։

Նշվում է, որ լեռնագնացները մահացել են Քոլաքչալ, Ախար և Դարաբադ շրջաններում հանկարծակի ձնահոսքի հետևանքով: «3 օր՝ որոնողափրկարարական աշխատանքներից հետո, կիրակի Թեհրանում Կարմիր մահիկի միջազգային մարդասիրական կոմիտեն դադարեցրել է որոնումները՝ հայտարարելով, որ փրկել է 14 մարդու և հայտնաբերել 11 մահացածի մարմին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նույն օրը Քոլաքչալ շրջանում ոստիկանությունը հայտարարել էր, որ գտել է 12-րդ դին։