«Ունենալու ենք սահմանապահ զորքեր, ունենալու ենք մշտական զորքեր». Վիտալի Բալասանյան
![]() 426 Երկուշաբթի, 28 դեկտեմբերի, 2020 թ., 23:25 «Ադրբեջանը բարձրաձայնում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, դա իրականությունից շատ հեռու է։ Կան տեղեր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն սահմանային խախտումներ է արել, բայց դա ժամանակվոր է։ Ուզում եմ մեր ժողովրդին ի լուր տալ, որ լինելու է սահմանների ճշտում, լինելու է մեր ստատուսի հարցը։ Այն շրջանները, որ մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ, մենք վերադարձնելու ենք։ Ուզում եմ մեր ժողովրդին հույս տալ, վստահեցնել, որ այդ աշխատանքները տանելու ենք»,- Արցախի Հանրային Հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ հավելելով, որ Արցախում զորքերը համալրելու խնդիր կա։ Վ․ Բալասանյանը կոչ է արել ժողովրդին՝ ակտիվ մասնակացություն ունենալ բանակաշինության հարցում․ «Այդ մարդիկ պայմանագրային հիմունքներով վճարվելու են և բարձր աշխատավարձ են ստանալու։ Պետք է անցնենք սահմանապահ ծառայության։ Ունենալու ենք սահմանապահ զորքեր, ունենալու ենք մշտական զորքեր։ ՊԲ-ն ենթարկվելու է անվտանգության խորհրդին։ Ունենալու ենք պայմանագրային պահեստազոր և աշխարհազոր։ Աշխարհազորը 40-50-ից բարձր տարիքի մարդիկ են։ Թող ոչ ոք չկասկածի, որ Ադրբեջանը կամ Թուրքիան մեզ չեն թողնի, որ Արցախի Հանրապետությունն ունենա Զինված ուժեր»,- ասաց նա։ Շարունակելով խոսքը՝ Բալասանյանը նշեց․ «Մենք ունենալու ենք մեր սեփական ԶՈւ-ն, ոստիկանական կառույցը՝ ուժեղացված գումարտակով, ԱԱԾ կառույցը՝ ուժեղացված գումարտակով։ Խնդիր է դրվելու հակաահաբեկչական գործողություններ իրականացնելը, քանի որ երբևէ չի բացառվում, որ ԱՀ տարածքում ահաբեկչական գործողությունները կկրկնվեն, ինչը թույլ չենք տալու»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
