«Փակել բոլոր աղանդավորական գրասենյակները». Վիտալի Բալասանյան
![]() 925 Երկուշաբթի, 28 դեկտեմբերի, 2020 թ., 23:40 «Խաղաղապահ զորքերից որևէ մեկն ալկոհոլ չի օգտագործում, պատասխանում եմ՝ չկա էդպիսի բան։ Դեպք ասեմ, որ մի հոգի ալկոհոլ է օգտագործել, այդ մարդը զորացրվել է, ուղարկել են էստեղից»,- ԱՀ հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ «Հիմա մեր ժողովրդին եմ ասում՝ զերծ մնալ բոլոր թմրամիջոցներից, ալկոհոլ օգտագործելուց։ Նրանք, ովքեր կօգտագործեն, թող տնից դուրս չգան։ Մենք թույլ չենք տալու։ Նրանք, ովքեր օգտագործում են թմրամիջոցներ, տեղ չունեն Ղարաբաղում։ Կա՛մ րոպե առաջ շպրտեն այդ թմրամիջոցները, կա՛մ րոպե առաջ լքեն Արցախի տարածքը»,- ասել է նա՝ խոսքն ուղղելով Արցախում գործող աղանդավորական շարժման մասնակիցներին և գրասենյակներին։ «Զգուշացնում եմ՝ փակել բոլոր գրասենյակները։ Արցախում նման շարժումներ չպետք է լինեն։ Բոլորին զգուշացնում եմ՝ հունվարի 1-ից ուժեղացվելու են բոլոր ծառայությունները և նման դեպքեր հայտնաբերվելու դեպքում՝ բոլորը պատասխան են տալու»,- ասաց Վ․ Բալասանյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
