Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«ԱԺ անցողիկ շեմը պետք է լինի նվազագույն՝ մեկ տոկոս»․ Վահրամ Թոքմաջյան

«ԱԺ անցողիկ շեմը պետք է լինի նվազագույն՝ մեկ տոկոս»․ Վահրամ Թոքմաջյան
279
Երեքշաբթի, 29 դեկտեմբերի, 2020 թ., 10:15

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընտրական օրենսգրքի քննարկումները նորից մտել են լայն հուն։ Ինչպես տարիներ առաջ, այնպես էլ հիմա, իմ կարծիքն անփոփոխ է․
Ա․ Քանի դեռ կառավարման մոդելը ձևական մնում է խորհրդարանական, ապա ռեյտինգային համակարգը պետք է վերանա։ Դա պարարտ միջավայր է ստեղծում կլանային համակարգի, օլիգարխիայի, քրեական տարրերի, ներթիմային բախումների, տարատեսակ տասովչիկների գործունեության համար։ Հասկանում եմ նաև, որ ռեսուրսներ ունեցող ուժերին, այդ թվում՝ խորհրդարանական խմբակցություններին այդքան էլ ձեռնտու չէ, բայց դա ինձ քիչ է հետաքրքրում։
Բ․ ԱԺ անցողիկ շեմը պետք է լինի նվազագույն՝ մեկ տոկոս։ Այդ շեմի պատճառով է, որ ոչ 2017–ի, ոչ 2018–ի խորհրդարանում, օրինակ, ես ու բազմաթիվ այլ քաղաքացիներ չեն ունեցել իրենց ներկայացուցիչներն ԱԺ–ում։ Աբսուրդ է ունենալ խորհրդարանական երկիր, բայց, ըստ էության, չունենալ ժողովրդի շուրջ հիսուն տոկոսի ներկայացուցիչներ»։