«Արտահերթ ընտրությունների օրակարգով չենք հանդիպելու Փաշինյանի հետ»․ Գևորգ Գորգիսյան
![]() 264 Երեքշաբթի, 29 դեկտեմբերի, 2020 թ., 14:45 Մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, թե «Լուսավոր Հայաստանը» պատրաստվում է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու արտահերթ ընտրությունների հնարավորությունը։ Խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, սակայն, հայտարարեց, որ այդ թեմայով չեն պատրաստվում հանդիպել Փաշինյանի հետ․ «Ճիշտն ասած, ես չեմ հասկանում, թե մամուլը նման անհեթեթություններ որտեղից ա վերցնում։ Ժամանակն է, որ բամբասանքներից ու ասեկոսեներից վերադառնանք լրատվության․․․։ Քանի որ մենք մեր օրակարգում հիմա չունենք գնալ արտահերթ ընտրությունների, մենք պահանջել ենք Փաշինյանից հրաժարական, որի դեպքում կձևավորենք նոր կառավարություն՝ միայն պրոֆեսիոնալների կազմով, երկիրը կկայունացնենք, նոր միայն կգնանք ընտրությունների։ Ակնհայտ է, որ այսօր, երբ նույնիսկ պատգամավորների անվտանգությունն ԱԺ մտնելիս կառվարությունը չի կարողանում ապահովել, անհեթեթ բան է խոսել նոր ընտրությունների մասին»,- ասաց Գորգիսյանը՝ վերահաստատելով, որ իրենց օրակարգում այժմ չկա հանդիպում Փաշինյանի հետ, բայց պատրաստ են հանդիպել, քննարկել նրա հրաժարականը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
