Ադրբեջանն արգելում է միջազգային հանձնախմբին մշտադիտարկում անել իր հսկողության տարածքների հուշարձաններում
![]() 378 Երեքշաբթի, 29 դեկտեմբերի, 2020 թ., 19:30 Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով հակառակորդի վերահսկողության տակ են անցել բազմաթիվ հայկական հոգևոր և մշակութային հուշարձաններ, որոնք կարևոր նշանակություն ունեն հայերի համար: Դրանց պահպանության նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կառույցների հետ, սակայն դեռ շոշափելի հաջողությունների չի հասել: ՅՈՒՆԵՍԿՕ-ն փորձել է միջազգային դիտորդների հանձնախումբ ուղարկել այդ տարածքներ, բայց Ադրբեջանը մերժել է: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը տեղեկացրեց, որ հուշարձանների պահպանության նպատակով համագործակցում են ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ: «Հայաստանում և արտերկրում ապրող հայ մասնագետների հետ ենք խումբ ստեղծել: Ներգրավված են հայեր, որոնք միջազգային հարթակներում լոբբիստական աշխատանքներ են իրականացնում, սակայն հիմնական կառույցը, որին դիմում ենք, ՅՈՒՆԵՍԿՕ-ն է: Դեկտեմբերին նախատեսվում էր, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է միջազգային դիտորդների հանձնախումբ ուղարկի այն տարածքներ, որոնք այլևս Արցախի վերահսկողության տակ չեն: Հանձնախումբը պետք է հայկական մի քանի հուշարձանի մշտադիտարկում իրականացներ: Պատվիրակները Ռուսաստանից էին, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Իտալիայից, բայց Ադրբեջանն արգելել է նրանց մուտք գործել իր վերահսկողության տակ անցած տարածքներ»,-շեշտեց Խաչատուրյանը: Նրա խոսքով՝ Ադրբեջանն ընդհանրապես չի էլ բացատրում, թե ինչու է դա արել: Ըստ Խաչատուրյանի՝ Ադրբեջանի կողմից բարի կամքի դրսևորում բացարձակ չկա: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
