«Եթե ուզում ես փրկվես, հրաժարական տուր». բացառիկ մանրամասներ` Ծառուկյան-Փաշինյան հանդիպումից. Mediaport
![]() 564 Չորեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2020 թ., 00:30 Տելեգրամի Mediaport ալիքը գրում է. «Mediaport-ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան 3 րոպեանոց հանդիպումից։ Նախ՝ Գագիկ Ծառուկյանը չի սեղմել Նիկոլի ձեռքը, որից հետո Փաշինյանն ակնհայտ ընկճվել է։ Կոռոնավիրուսից ապաքինված Ծառուկյանը հեգնել է, թե դա անում է չվարակվելու համար: Փաշինյանը հարցրել է՝ ինչի՞ դիմաց Ծառուկյանը կհամաձայնի միանալ Սահմանադրական փոփոխություններ անելու իր պլանին, ինչին ի պատասխան Ծառուկյանն ասել է. «Փաշինյան ջան, գնացքդ գնացել է, վրադ խաբար չկա»։ Փաշինյանը Ծառուկյանին հայտնել է, թե հանձնարարել է կարճել իր դեմ հարուցված մի շարք քրեական գործեր, ինչին ի պատասխան ԲՀԿ առաջնորդն ասել է, որ ինքը դեռ ամիսներ առաջ է պահանջել կառավարության հրաժարականը և արդեն ապացուցել է, որ շինծու քրեական գործերից չի վախենում, ինչքան ուզում է կարող է ավելացնել այդ քրեական գործերի քանակը։ «Եթե ուզում ես փրկվես, հրաժարական տուր»,-ասել է Ծառուկյանն ու շարժվել դեպի դուռը։ Փաշինյանը վերջում ասել է՝ «իմ համար չես անում, գոնե պետության համար արա», Ծառուկյանն էլ ի պատասխան ասել է. «Իմ դեմ քո արածից հետո ես պետք է չգայի այստեղ, բայց եկել եմ հանուն պետության։ Եվ հենց պետության շահից է բխում, որ դու գնաս»»։ Հիշեցնենք, որ այսօր վարչապետը հանդիպումներ է ունեցել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
