Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Մահվան ելքով ավտովթար՝ Տավուշի մարզում

Մահվան ելքով ավտովթար՝ Տավուշի մարզում
1119
Չորեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2020 թ., 10:30

Դեկտեմբերի 29-ին, ժամը 23:05-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղի «Ղմշկուտ» կոչվող հանդամասում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բերդ-Արծվաբերդ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Ռազմիկ Պ․, ծնված 1978թ.) և «Toyota RAV4» (վարորդ՝ Գարեգին Չ․, ծնված 1975թ.) մակնիշների ավտոմեքենաները. Ռազմիկ Պ-ն տեղում մահացել է:

«Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ՝ Սարգիս Չ-ն (ծնված 2012թ.), Գայանե Ց-ն (ծնված 1979թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Բերդի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Ռազմիկ Պ-ի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: