Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Կոռուպցիոն երևույթները կամ գոյություն չեն ունեցել, կամ էլ Փաշինյանը փայ է վերցրել թալանածից». Դ. Մալխասյան

«Կոռուպցիոն երևույթները կամ գոյություն չեն ունեցել, կամ էլ Փաշինյանը փայ է վերցրել թալանածից». Դ. Մալխասյան
267
Չորեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2020 թ., 14:45

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանական քարոզչամեքենայի կողմից թալանչի գեներալների մասին պատմություններ տիրաժավորելուց հետո ոչ մեկի մոտ հարց չի առաջանո՞ւմ, թե իրականությանը եթե համապատասխանում է տեղեկությունը՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն կոռուպցիոն գործերով ոչ ոքի չի ձերբակալել, այլ ենթադրում եմ, որ նույնիսկ աշխատանքի է նշանակել այդ գեներալին/գեներալներին։
Եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի բացահայտել կոռուպցիոն երևույթները, ապա դրանք կամ գոյություն չեն ունեցել, կամ էլ Նիկոլ Փաշինյանը փայ է վերցրել այդ թալանածից։ Կարելի է 3-րդ տարբերակն էլ դիտարկել, որ ողորմելի անկարողունակ իշխանություն է»։