«Սոթքին վերաբերող այս փաստաթղթի մասին չգիտե՞իք, թե՞ չէիք ուզում իմանալ». Մ. Մինասյան
![]() 884 Չորեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2020 թ., 20:55 «Գիտե՞ք ով է Հայաստանի Հանրապետության բոլոր ժամանակների ամենամեծ թալանչին: Կոնկրետ պատասխանում եմ՝ Նիկոլ Վովայի Փաշինյանը, մեկ օրինակով՝ Սոթքի հանք»,- Ֆեյսբուքյան էջում հրապարակած «Requiem 6. Փողեր» խորագրով տեսանյութում հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը։ Նրա խոսքով՝ Սոթքի հանքը՝ վերջին երկու տարվա գնահատմամբ, ունի, արդեն ուներ՝ 144 տոննա ոսկի։ «Որպեսզի դուք հասկանաք, թե ինչ արժե այդքան ոսկին, ապա նայեք, թե ինչ արժե ոսկու մեկ գրամը. դուք կստանաք աստղաբաշխական թիվ՝ 8 միլիարդ դոլար: 8 միլիարդ դոլար Նիկոլ Փաշինյանը պարտությունից թալանեց, հայ ժողովրդից վերցրեց ու տվեց իր բարեկամ Ադրբեջանի ժողովրդին: Ես Սոթքի մասին մեկ բան եմ ուզում ասել, որպեսզի դուք պատկերացնեք, թե երբ անգրագիտությունն ու ստորությունը հանդիպում են, ինչ է դառնում: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կա՛մ չգիտի, կա՛մ միտումնավոր չի ուզում իմանալ, որ Սովետական Հայաստանի ժամանակ կար նամակ ուղղված կենտրոնական իշխանություններին, և այնտեղից կա նամակագրություն, որի հիմքում երևում է, որ Սոթքի հանքը, որն ընկնում էր Ադրբեջանի տարածքի մեջ, վարձակալության հիմունքներով պատկանում է Սովետական Հայաստանին, որովհետև Սովետական Հայաստանի Սոթքի պաշարները վերջացել են և դա Սոթքի հանքի բնական ընդլայնումն էր: Այդ փաստաթղթերը պահվում են ՀՀ պետական արխիվում: Բավական էր դա վերցնել, և այդ փաստաթղթով սարքել բանակցային փաթեթ, չէ՞ որ բանակցային փաթեթի կենտրոնում Սովետական Հայաստանի ու Սովետական Ադրբեջանի փոխհարաբերություններն էր, սահմանները և այլն: Բա այդ փաստաթուղթն էլ է Սովետական Հայաստանի ու Սովետական Ադրբեջանի փաթեթի մաս, չգիտե՞իք, թե՞ չէիք ուզում իմանալ»,- ասել է Միքայել Մինասյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
