Փաշինյանն ասել է՝ եթե չհամաձայնեն ընտրություններին, ուժայիններով կպահեն իշխանությունը. #Mediaport
![]() 482 Հինգշաբթի, 31 դեկտեմբերի, 2020 թ., 17:50 Mediaport-ին մանրամասներ են հայտնի դարձել Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» խմբակցության՝ նեղ կազմով հանդիպումից: Փաշինյանն ասել է, որ եթե ընդդիմությունը չի համաձայնում իր վաչապետության պայմաններում արտահերթ ընտրություն անցկացնել, ապա ընտրություն առհասարակ չի լինի, ուժայիններով կփորձեն պահել իշխանությունը: Ընտրություն չանցկացնելու գաղափարին առարկել են Ալեն Սիմոնյանն ու Բաբկեն Թունյանը՝ հիմնավորելով, որ ձմռան ամիսներին սպասվում է սոցիալ-տնտեսական առանց այն էլ ծանր վիճակի էլ ավելի վատթարացում, որոնք գումարվելով եղած հակաիշխանական ալիքին՝ պայթյունավտանգ իրավիճակ կստեղծեն: Թունյանը պնդել է, որ պետք է ամեն ինչ անել մինչև փետրվարի կես արտահերթ ընտրություն անցկացնելու և իշխանությունը ամրապնդելու համար՝ հակառակ դեպքում կհայտնվեն կոտրված տաշտակի առաջ: Քննարկումների արդյունքում որոշում չի կայացվել, Փաշինյանը թիմակիցներին հրահանգել է իրական և ֆեյք էջերով ակտիվանալ սոցցանցում՝ իրենց դեմ պայքարողներին որակելով «նախկին թալանչիներ» և ներքաղաքական զարգացումները տեղափոխել «հների և նորերի» պայքարի տիրույթ: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
