Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ի գիտություն այն մարդկանց, ովքեր կարծում են՝ Թուրքիան չի կարող սուվերեն պետության սահմաններից ներս մտնել»․ Կ․ Հովհաննիսյան

«Ի գիտություն այն մարդկանց, ովքեր կարծում են՝ Թուրքիան չի կարող սուվերեն պետության սահմաններից ներս մտնել»․ Կ․ Հովհաննիսյան
432
Երկուշաբթի, 04 հունվարի, 2021 թ., 04:00

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրիան սուվերեն պետություն է, Սիրիայի սահմանները միջազգայնորեն ճանաչված են, Սիրիայի քարտեզն ինչպես կար մինչև պատերազմը, այնպես էլ կա մինչև հիմա, բա՜յց․․․
Բայց Սիրիայի հյուսիսն ամբողջությամբ գտնվում է թուրքերի վերահսկողության տակ։ Մի քանի քաղաքներում հիմնադրվել են թուրքական ԲՈՒՀ-եր, առևտուրն իրականացվում է թուրքական լիրայով, և ամենագլխավորը, Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող տարածքներից հեռացել են հիմնական բնակիչները և այնտեղ են հայտնվել տարբեր թուրքամետ ցեղերը․․․ Սա ի գիտություն այն մարդկանց, ովքեր կարծում են, թե Թուրքիան չի կարող սուվերեն պետության սահմաններից ներս մտնել և գործողություններ իրականացնել, ավելին՝ տնավորվել և փոխել ժողովրդագրական վիճակագրությունը և կենսամակարդակը։ Դե արդեն մնացածն էլ ժամանակի հարց է․․․»։