Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ռուսական կողմը հետևում է նոյեմբերի 9-ի հայտարարության միայն պրոադրբեջանական կետերի կատարմանը»․ Վահագն Ավագյան

«Ռուսական կողմը հետևում է նոյեմբերի 9-ի հայտարարության միայն պրոադրբեջանական կետերի կատարմանը»․ Վահագն Ավագյան
265
Չորեքշաբթի, 06 հունվարի, 2021 թ., 03:20

«Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայ ժողովրդին պատուհասած աղետի պատճառները քաղաքական են. թերևս այստեղ երկու կարծիք չկա:
Հայաստանի «խորհրդարանական» Հանրապետության ազգային ժողովի երկու ուժերը դիրքավորվում էին որպես պրոռուսական ուժեր (Իմ քայլը, ԲՀԿ), իսկ երրորդը (ԼՀԿ) որպես «արևմտյան»:
Հայաստանին ռուս-թուրքական պարտադրված կապիտուլյացիայի հայտարարության խախտմամբ Խծաբերդ, Հին Թաղեր, Դիզափայտի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայից և մոտավորապես 60 հայ զինվորների գերեվարելու առաջին պատասխանատուն, իհարկե, Ռուսաստանն է, որը ներկայացել է որպես միջնորդ և պատասխանատվություն ստանձնել նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման համար:
Իրադարձություններին հետևելով՝ կարելի է վստահ պնդել, որ ռուսական կողմը հետևում է նոյեմբերի 9-ի հայտարարության միայն պրոադրբեջանական կետերի կատարմանը:
Այս դեպքերից մի քանի օր անց Հայաստանի ԱԺ-ի միակ «արևմտամետ» ուժը հայտարարում է, որ Սյունիքի անվտանգությունը նույնպես պետք է հանձնել պրոթուրքական քաղաքականություն վարող Ռուսաստանին:
Սա էլ հայ ժողովրդին պատուհասած աղետի քաղաքական պատճառը:
Ինչքան էլ փիլիսոփայեք ձեր ֆեյսբուքյան էջերում, ինչքան էլ «գիտություն զարգացնեք» ձեր օֆիսներում, ինչքան էլ «հանրությանը կրթեք» ձեր բակերում, ինչքան էլ «բարեփոխումների ծրագրեր» մոգոնեք ձեր փսևդոկուսակցություններում, եթե կարծում եք, թե առանց հայկական քաղաքական գլխի կարող եք փրկել ձեր երեխաների կյանքերն ու ապահովեք նրանց արժանապատվությունը, ապա անուղղելի հիմար եք:
Հիմա մտովի վերհիշեք 2018-ի առաջին համարների դեբատները: Հիշեցի՞ք: Էն 10 ռուսական գործակալները ինչպես էին «հոշոտում» Վարուժան Ավետիսյանին:
Վարուժանին չէին հոշոտում, ձեր երեխաներին ու Արցախն էին հոշոտում»: