«Հերթական անգամ խաբում է գերիների և անհայտ կորածների ծնողներին». Նաիրա Զոհրաբյան
![]() 345 Ուրբաթ, 08 հունվարի, 2021 թ., 16:15 ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրառումը. «Հայ ժողովրդի պատմության ամենասառնասիրտ դավաճանն ու մարդատյացը կրկին ստում է: Մոսկվա այցից և հերթական դավաճանական փաստաթուղթն ստորագրելուց առաջ փորձ է անում բառերի մանիպուլյացիայով մոլորեցնել այն փոքրաթիվ հատվածին, ով հաստատ չի կարդացել ու չի կարդալու նոյեմբերի 10-ին ստորագրված կապիտուլյացիոն ակտը: Դավաճանը հերթական անգամ խաբում է գերիների և անհայտ կորածների ծնողներին, որ նրանց զավակների վերադարձի գինը կարող է լինել հերթական ազգադավ փաստաթղթի ստորագրումը, որն ինքն անելու է հանուն ռազմագերիների: Եվ ամենանողկալի սուտը, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև կոմունիկացիայի հարցը դեռ հետագա քննարկումների խնդիր է: Նայե՛ք իր ստորագրած եռակողմ փաստաթղթի՝ նշագրված հատվածները: Ռազմագերիների և անհետ կորածների հարգելի ծնողներ, դավաճանը ստանձնել է հստակ եռակողմ պարտավորություն՝ Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան կոմունիկացիաներն ապահովելու: Ու նա դա անելու է: Իսկ ձեր ցավն ու վիշտը, ցավոք, շարունակելու է օգտագործել իր վրա դրված հայրենադավ առաքելությունն ավարտելու համար»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
