Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատվիրակությունը հանդիպել է Վիտալի Բալասանյանին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատվիրակությունը հանդիպել է Վիտալի Բալասանյանին
278
Կիրակի, 10 հունվարի, 2021 թ., 12:35

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատվիրակությունը Արցախում հանդիպել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին։
Հանդիպման ընթացքում Վիտալի Բալասանյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակն Արցախում, ինչպես նաև առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
«Կարևորել ենք հայկական երկու հանրապետությունների օրենսդիր և գործադիր մարմինների փոխգործակցված և ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը»,- ասված է ԼՀԿ-ի տարածած հաղորդագրությունում: