«Խոսնակը խմբագրեց գրառումը և բացահայտեց Նիկոլի պանթուրանիստական ծրագրի իրագործումը». Գ. Համբարյան
![]() 454 Կիրակի, 10 հունվարի, 2021 թ., 16:50 Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դավաճանի մամլո խոսնակը խմբագրեց գրառումը և բացահայտեց Նիկոլի պանթուրանիստական ծրագրի իրագործումը Հայսատանի վարչապետի աթոռին զմռսածի մամլո խոսնակն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ անդրադառնալով ազգադավ Նիկոլի վաղն սպասվելիք Մոսկվա այցի օրակարգին և գրառման մեջ նշել էր, որ քննարկվելու է Հայաստանի կենտրոնական հատվածներից դեպի Սյունիքի մարզ բեռնափոխադրումների խնդիրը... Այդ միտքը բուռն քննարկումների պատճառ դարձավ, քանի որ անտրամաբանական էր Ադրբեջանի հետ այդ հարցի քննարկումը, եթե Տիգրանաշենը կապիտուլյանտը չէր նվիրելու Բաքվին... Որոշ ժամանակ անց դրա մամլո խոսնակն ուղղում կատարեց գրառման մեջ, ըստ որի, քննարկվելու է Նախիջևանով դեպի Սյունիքի մարզ բեռնափոխադրումներն իրկանացնելու հարցը... Ասեմ, որ սա ևս անտրամաբական քննարկում է, քանի որ անիմաստ է մեր բեռները տանել Մեղրի և այնտեղից դրանք տեղափոխել Գորիս, Վայք, Սիսիան և Սյունիքի մարզի հյուսիսային բնակավայրեր... Նիկոլ Անհողն իմիտացիաների է դիմում, որ ինչ-որ բանակցություններ է վարում, որից մենք օգուտ ենք ստանալու... Չկա նման բան... Ադրբեջանը և Թուրքիան կապիտուլյանտ դավաճանի քաղաքականության արդյունքում հազարապատիկ ավելի օգուտներ են ստանալու այս ամենի արդյունքում, քան Հայաստանը... Դավաճան Նիկոլն իրականցնելու է թուրքերի վաղեմի երազանքը՝ Մեղրիի միջանցքով կապ հաստատելն Ադրբեջանի, Միջին Ասիայի թրքախոս ժողովուրդների հետ... Անկարան և Բաքուն Իլհամի կողմից նվաստացված Նիկոլի շնորհիվ իրագործում են պանթուրանիզմի իրենց երազած ծրագիրը, որտեղ Հայաստանը տեղ չունի... Նիկոլի նման տգետ կապիտուլյանտը երկիրը տանում է կործանման...»: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
23301:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
31900:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
428Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
995Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
458Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1246Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1164Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
997Երեկ, 14:24
