«Երիտհայ ենիչերիներ, դուք չափազանց շատ անմեղ երեխա եք զոհել, որ հանգիստ ապրելը շարունակեք». Արփինե Հովհաննիսյան
![]() 429 Չորեքշաբթի, 13 հունվարի, 2021 թ., 18:10 ՀՀԿ փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս աշխարհում ցանկացած բան ունի իր գինը: Քեզ համար ցանկալի ինչ-որ բան ձեռք բերելու համար պետք է վճարես համապատասխան գին: Երկու օր է՝ հետևում եմ նիկոլական քարոզիչների կենդանական հրճվանքին՝ իբր տնտեսական զարգացման նոր հնարավորությունների մասին, կոմունիկացիոն քարտեզի մասով: Հ1-ի հայրենավաճառներից մինչև շարքային ֆեյք մեզ «ավետում» են, որ գերագույն գլխավոր աննախադեպը երկրին նոր հնարավորություն է տվել՝ ստորագրելով հերթական խայտառակ թուղթը: Նվիրելով թուրքին իր վաղեմի երազանքը: Հիմա հարց ունեմ և խնդրելու եմ լրագրողներին սույն ոհմակից ում տեսնեք, հարցրեք. փաստորեն, դուք ոչ թե ձեր, այլ ուրիշների երեխեքի արյան գնով տնտեսությո՞ւն եք իբր զարգացնում: Ճի՞շտ եմ հասկանում: 1. Դուք շուրջ 7000 լույսի կտոր երեխա եք զոհել, որ Էկոնոմիկայի նախարար կոչեցյալն առանց խղճի խայթի ճառի, որ Նախիջևանով գնալո՞ւ ենք Ռուսաստան, 2. Դուք շուրջ 10000 լույսի կտոր երեխու թողել եք առանց ձեռք, ոտք, աչք ու ճակատագիր, որ եսիմ ինչ տանենք Իրան, որ առանց այն էլ տանո՞ւմ էիք, 3. Դուք հարյուրավոր մարդկանց աճյուն չեք վերադարձնում, հազարավորների թողում եք անհետ կորածի, գերու, հայրենազրկվածի կարգավիճակում, որ մեր տարածքը թողեք՝ թուրքը օգտագործի՞: Ո՞ւմ եք հարցրել, այս գինն ընդունելի՞ էր, թե՞ ոչ, ուզո՞ւմ էին ձեր գնած ապրանքը, թե՞ ոչ: Հնարավո՞ր էր այս ամենն ունենալ առանց այս մեծ արյան: Պարզ բան է՝ եթե մարդն արժեք լիներ դավաճան ապիկարի համար, նա գոնե հունվարի 11-ին կասեր՝ ոչ մի բան չեմ ստորագրելու, չեմ էլ գալու առհասարակ, եթե բոլոր ռազմագերիները չգան Հայաստան: Բայց չէ, նա նախընտրեց հերթական նվաստացումն ու առևտուրը: Գիտե՞ք՝ ինչու: Մի անմեղսունակ կգրի «Բաքուն գրաված հայացքով նստած վարչապետն» ու ինքը դրան կհավատա, մյուս անմեղսունակը կասի՝ դիվանագիտական հաջողություն է ու նա կհավատա, մյուսը կասի, որ գերիների վերադարձը Պուտինի թասիբի հարցն է ու դա կհնչի Հ1-ի եթերում: Լավ, եթե դա Պուտինի պատվի հարցն է, բա դուք ու ձեր պատիվն ո՞ւր են: Ամբողջ կյանքում ինքնիշխանության մասին բարբաջող գործակալ ստահակներ, բա ո՞ւր է Հայաստան պետության պատիվը, Հայաստանը ղեկավարություն ունի, թե ձեր պես «անկախ» է, ինչո՞ւ ենք այսքան ծանր ու անպատիվ պարտվել, ինչո՞ւ ենք պետություն կորցնում ժամ առ ժամ, ինչո՞ւ իրեն հայ համարող ցանկացած մարդ իրեն ստորացված է զգում, աշխարհի որ ծայրում էլ լինի, իսկ դուք՝ ոչ: Մի բան կարող եմ հստակ արձանագրել՝ դուք չափազանց բարձր գին եք վճարել՝ ՀԱՆՈՒՆ ՈՉՆՉԻ, դուք չափազանց շատ անմեղ երեխա եք զոհել, որ հանգիստ ապրելը շարունակեք: Դուք վճարելու եք այս արյան գինը: Երբ ու որտեղ էլ լինի: Ամեն ինչ այսօր ու այստեղ չի ավարտվում։ Երիտհայ ենիչերիների համար էլ»։ |

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
